Օդի ջերմաստիճանը երբվանից կսկի նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Օգոստոսի 3-7-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս