Անգլիայի Սուպերգավաթում «Արսենալ»-ից կրած 0-1 հաշվով պարտությունից հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է իր տպավորություններով:
«Լավագույն թիմն այսօր պարտվեց: Մենք մեր ձեռքն էինք վերցրել նախաձեռնությունն ու կառավարում էինք հանդիպման ընթացքը: Մրցակիցը պաշտպանվում էր ողջ թիմով, և այդ պատճառով մեզ համար բարդ էր գոլ խփելը», – նշել է Մոուրինյոն: