Հրդեհ Մամուլի շենքի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 21-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ՀՀ ԱԻՆ-ից հաղորդում է ստացվել, որ Մամուլի շենքի  հետնամասում գտնվող արտադրամասում հրդեհ է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ  որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող  գրասենյակում անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով պատճառվել է մոտ 1.500.000 դրամի նյութական վնաս: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.27-ին:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս