Ծեծկռտուք Էվրիկա խանութի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրերս Նոր Նորքի վարչական շրջանի “Էվրիկա” խանութի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 15-ին կամ 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի 1 սպա և 7 ուսանողներ նշված խանութի մոտ վիճաբանություն են ունեցել մի քանի քաղաքացիների հետ, ինչը հետո վերածվել է մեծ ծեծկռտուքի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդյունքում` սպան, ով կոչումով կապիտան է, մի քանի ուսանողների հետ մարմնական վնասավածքներ են ստացել և այս պահին բուժում են ստանում ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալում: Փաստի առթիվ նախապատարաստված նյութերը ոստիկանության Նոր Նորքի բաժնից հնարավոր է փոխանցվեն ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանություն: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների հիմնական մասին:




Լրահոս