Մեր կառավարությունը լավ չի գիտակցում խնդիրը. «Ո´չ թալանին» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին  նախաձեռնության կողմից մինչ օրս իրականացված գործողությունները և ստացված նամակների արդյունքները` նշելով, որ մասամբ են ստացել նամակների պատասխանները և այնքան էլ գոհ չեն:

«Կառավարությանը ներկայացրած հարցերից մեկև էր՝ ինչ միջոցներով պետք է իրականացվի աուդիտ: Մեզ պատասխան եկավ, որ «Ինտեր ՌԱՈ»-ի միջոցներով պետք է լինի, սակայն երկու մյուս կետերին անգամ անդրադարձ չեղավ՝ պատճառաբանելով, որ դեռ պարզ չի սուբսիդավորոման հարցը: Մյուս կետերի պատասխանը շատ չուշացավ: Մի քանի օր հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարություն արեց, որ «Որոտանի ՋԷԿ»-ի վաճառքից պետք է տրամադրեն միջոցները: Սակայն կա´մ մեր կառավարությունը լավ չի գիտակցում խնդիրը, կա´մ դեռ շարունակում է չգիտակցել վերջին հնարավորությունը, որ տրված էր իրեն` չօգտագործել և խելամիտ որոշում կայացնել թալանին վերջ տալու համար»,-ասաց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս