Հրապարակ. Ծառուկյանն ըմբռնումով է վերաբերվում Սամվել Բալասանյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գագիկ Ծառուկյանը գտնվում է Հայաստանում՝ տեղեկացրեց նրա մամլո խոսնակը “Հրապարակի” հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանը մեկնել է Խորվաթիաև գործերով: Իսկ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: ,Ըմբռնումովե,- կարճ արձանագրեց մամլո խոսնակը:
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով. համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: “Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված՝ այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում”,- ասաց Իվետա Տոնոյանը:




Լրահոս