Շակիրան ու Պիկեն որդի են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարսելոնայի” 25-ամյա պաշտպան Խերարդ Պիկեն եւ կոլումբացի երգչուհի Շակիրան որդի են ունեցել: Երեխային անվանել են Միլան, որը սլավոներենից թարգմանաբար նշանակում է սիրելի, հավատարիմ և բարեգութ։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ նորածինը լույս աշխարհ գալուց անմիջապես հետո դարձել է “Բարսելոնա” ֆուտբոլային ակումբի անդամ։ Երեխան Շակիրայի հետ գտնվում է Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Ամեն ինչ հաջող է անցել: Երկուսի առողջական վիճակն էլ լավ է:




Լրահոս