Երեվան-Սեվան ավտոճանապարհին բախվել են Մերսեդեսն ու բեռնատարը. Կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 8:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 26-ամյա Հովհաննես Գալստյանի վարած “Մերսեդես” մակնիշի 18 ՕՍ 808 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 27-ամյա Արտյոմ Սահակյանի վարած “Զիլ 4502” մակնիշի 31 ԼՏ 138 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Մերսեդեսի” վարորդ Հ. Գալստյանն ու նրա ուղևոր, համագյուղացի Վարդան Հոպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “Զիլ” բեռնատարի վարորդը չթույլատրելի հատվածում փորձ է արել շրջադարձ կատարել, ինչի հետևանքով էլ, “Մերսեդեսի” վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է բեռնատարին: 
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս