Րաֆֆի Հովհաննիսյանը մազերը կտրեց պատահական վարսավիրանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
aravot .am-ի փոխանցմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է Էրեբունի համայնքում ու շատ օրիգինալ, աննախադեպ քարոզարշավ անցկացնում: Քարոզարշավն աննախադեպ է այն  առումով, որ այս անգամ մարդկանց զուտ բարեւելուց բացի, Րաֆֆի Հովհաննիսյանը պահի ազդեցությամբ կտրուկ քայլերի է գնում: Օրինակ՝ Էրեբունի փողոցում պատահական, անգամ անանուն մի վարսավիրանոց մտավ ու հանկարծ որոշեց մազերը ուղղել այնտեղ: Նրա նոր սանրվածքով զբաղվեց վարսավիր Արշակը: Մի մարդ, որը նույնպես մազերն էր կտրում՝ Արշակին ակնարկեց. “Ուստա՛ Արշակ, գիտե՞ս, որ 4-րդ նախագահի մազերն ես կտրում”:
Լրագրողների հարցին, թե ինչու է նման ամերիկյան ,սթայլիե քարոզարշավ անում՝ պարոն Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ սա զուտ հայկական է: Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց նաեւ տոնավաճառ ու սկսեց զրուցել վաճառականների հետ: Նրանց զրույցի մանրամասները՝ շուտով:
Րաֆֆի Հովհաննիսյանին քարոզարշավի ընթացքում ուղեկցում էր ոստիկանական մեքենան, որը կա լուսանկարում: Մեզ հետ զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այս անգամ մոտեցել են իրեն եւ տեղեկացրել, որ ուղեկցելու են. “Այսինքն՝ այս անգամ որոշել են օրինական կարգով գործել, ոչ այնպես, ինչպես մարզերում էին թաքուն անում”: Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը “Էրեբունի” հիվանդանոցում է: Նա գլխավոր բժշկից թույլտվություն է փորձում ստանալ, որ ներս մտնի ու քարոզարշավ անի:
aravot .am




Լրահոս