Ոստիկանության պարզաբանումը սիրիահայերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիահայերի հիմնախնդիրների լուծման աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի հունվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում նաև բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառման հետ կապված հարցերը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնակչության իրավունքների անխոչընդոտ իրացումն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության բնակիչը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն տրամադրում է տեղական ռեգիստրին՝ ներկայացնելով սահմանված ձևի դիմում, անձը հաստատող և տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Եթե հաշվառվող անձը չի կարող ներկայացնել տվյալ տարածքում բնակվելու իր իրավունքը հավաստող փաստաթուղթ (սեփականատիրոջ համաձայնություն, սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանիև օրինական ուժի մեջ մտած վճիռ, բնակվելու իրավունքը հավաստողև օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր), ապա անձիև դիմումում նշված հասցեում հաշվառումն իրականացվում է ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը ստուգելու և անձնագրային ծառայությանը համապատասխան տեղեկանք տրամադրելու եղանակով (քաղաքացին նշված տեղեկանքը ներկայացնելու պարտականություն չի կրումև փաստացի բնակվելու փաստը ստուգելու գործընթացը կազմակերպվում է անձնագրային ծառայության և ոստիկանության տարածքային մարմնի համագործակցության հիման վրա):




Լրահոս