ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին Հայաստան կգա իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը: Սակայն դժվար թե բոլոր ցանկացողները կարողանան ներկա գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք նրա համերգին, քանի որ տոմսերը, մեղմ ասած, թանկ են` 5000-80 000 դրամ: Հարց. ինչպե՞ս կարող է ուսանողը կամ մինիմալ աշխատավարձ ստացող քաղաքացին իրեն թույլ տալ 80 000 դրամ վճարել համերգի մեկ տոմսի համար: Հարգելի՛ կազմակերպիչներ, չե՞ք կարծում, որ սա ավելի շատ մարդկանց ծաղրելու է նման, քան տոն ստեղծելու: Վերը նշված գինը Հայաստանի պայմաններում ուղղակի աստղաբաշխական է: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ այդպիսի համերգները կազմակերպվում են «էլիտար» կամ «գլամուրային» զանգվածի համար, քանի որ միջին խավի ներկայացուցիչը չի կարող իրեն թույլ տալ այդքան վճարել տոմսի համար:
Իգլեսիասից հետո` ապրիլին, Հայաստան է ժամանելու մեկ այլ հայտնի երաժիշտ՝ դաշնակահար Յանին, ում համերգի կոնկրետ օրը դեռ պարզ չէ, բայց տոմսերը, հավանաբար, նույնպես մատչելի չեն լինի:




Լրահոս