ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ արտոնություններ կան հայաստանյան բուհեր ընդունվող սփյուռքի դիմորդների համար:

Ստելլա Ղազարյան (42 տարեկան, բժշկուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից, սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ-ի բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաներն ուսումնասիրելու նպատակով: Տարեվերջին քննությունները բարեհաջող հանձնելով՝ կարող է շարունակել ուսումը կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի առաջին կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է՝ իսկ քննությունները ստանալու համար պահանջվող կաշառքների հարցում սփյուռքի դիմորդներին զեղչեր հասնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը՝ ավելի շատ են «պոկում»:




Լրահոս