Ժողովուրդ. ԲՀԿ-ն աղի բլիթներ է պատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ-ն գտել է այս օրերի իր զբաղմունքը. նրանք ակտիվորեն պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին՝ աղի բլիթներ պատրաստելով եւ փաթեթավորելով։ Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաճյանը երեկ “Ֆեյսբուք”-ի իր էջում հրապարակել է այդ կարեւոր քաղաքական միջոցառման նախապատրաստական աշխատանքների լուսանկարները։ Փաստորեն, մի կողմից ԲՀԿ-ն Սուրբ Սարգսի տոնին է նախապատրաստվում, մյուս կողմից ԲՀԿ-ական պաշտոնյաները իրար հետեւից ներկայացնում են իրենց անձնական տեսակետը՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին”,- գրում է “Ժողովուրդ”-ը։
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս