Խաբարովսկում ավտոբուսների բախումից 13 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաբարովսկի երկրամասում ավտոբուսների բախման հետևանքով 13 մարդ է մահացել. հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Աղբյուրի տվյալներով` վթարի հետևանքով հոսպիտալացվել է 21 մարդ: 6 տուժած գտնվում են ծանր վիճակում, իսկ մյուս 15-ը` միջին ծանրության: Ինչպես հայտնում է TASS-ը, տեղեկություններ կան նույնիսկ 60 վիրավորի մասին:

Հավելենք, որ վթարը տեղի է ունեցել Խաբարովսկ-Ամուրի Կոմսոմոլսկ մայրուղում:




Լրահոս