168 Ժամ. ՀԱԿ-ի ղեկավարությանն իրականում ձեռնտու է ԺՀԿ-ի լուծարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“168 ժամ”-ի տեղեկություններով՝ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցությունում ընթանում են քննարկումներ, որոնց նպատակն
է՝ հաշտեցման եզրեր ստեղծել կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի և փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի միջև:
ԺՀԿ-ում ստեղծված իրավիճակի պատճառը, հիշեցնենք, այն է, որ Մակեյանը պնդում է ՀԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ Ղուկաս Մեհրաբյանը համարում է, որ Տեր-Պետրոսյանի կամքն անքննելի է, և դա պետք է ճանաչել՝ որպես միակ ճշմարտություն: Այս իրադարձությունները տեղի են ունենում ՀԱԿ-ում կատարվող ավելի գլոբալ՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու
գործընթացի համատեքստում: ՀԱԿ-ի ղեկավարությանն իրականում ձեռնտու է ԺՀԿ-ի լուծարումը, պայմանով, որ դա տեղի կունենա վերակազմավորված Կոնգրեսի՝ ամենայն հավանականությամբ, ՀՀՇ-ի կազմում տարրալուծելու ճանապարհով:




Լրահոս