Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Թերրին ասել է, որ ցանկանում է խաղալ մինչև 40 տարեկան դառնալը և կրկնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզի անցած ուղին:
Sky Sports-ը մեջբերում է մարզիկի խոսքերը.
«Վերջին 4-5 տարվա ընթացքում մեծ ծավալի աշխատանք եմ կատարում թե՛ խաղադաշտում, թե´ նրա սահմաններից դուրս: Մարզվում եմ նաև տնային պայմաններում, հետևում եմ սննդակարգիս:
Ինչպես տեսնում եք, ցանկանում եմ խաղալ որքան հնարավոր է երկար: Մտադիր եմ կրկնել Ռայան Գիգզի անցած ուղին և խաղալ մինչև 40 տարեկանս»: