Ես չէի ուզենա Գոռի տեղը լինել… Իվետա Մուկուչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգչուհի Իվետա Մուկուչյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 “Սրտանց շնորհավորում եմ Գոռ Սուջյանին և մաղթում եմ ուժ, հավատ և անսպառ ձայն: Ճիշտն ասած ես մտածում էի մասնակցելու ուղղությամբ, քանի որ շատ-շատ նամակներ ստացա և հասկացա, որ երկրում կան մարդիկ (կապ չունի շատ թե քիչ) ովքեր տեսնում էին ինձ այդ դերում… բայց այսօր մի քանի կարծիք կարդալով Գոռի վերաբերյալ, հասկացա, որ ես չէի ուզենա նրա տեղը լինել: Ճիշտա մենք՝ երգիչ-երգչուհիներս ենք ընտրել այս կյանքի ճանապարհը և ստորագրել այն փաստի տակ, որ իրավունք ենք տալիս մարդկանց բարձրաձայն կարծիք հայտնել մեր մասին՝ գիտակցելով՝ որ կարծիքները կարող են հնչել համ ինտելեկտուալ ձևով, բայց նաև պրիմիտիվ… ուզողների և չուզողների կողմից, կյանքում կայացած մարդկանց կողմից և մարդկանցից, ովքեր դեռ չեն գտել իրենց իր կյանքում և այդ առումով վատաբանում են մյուսներին… ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ ԱՅԴ ՈՒՂԻՆ և ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԾԱՆՐ ՏԱՆԵԼ ԱՅԴ ԱՄԵՆԸ… բայց այս պահին ես դիմում եմ հիմնականում մյուս որոշ արտիստների ֆանատներին, ովքեր միայն իրենց կուռքերին գնահատելով վատաբանում են մյուս լավ, որակյալ և կիրթ երաժիշտ, երգիչ, երգչուհիներին.. Դա արդեն պրինցիպյալ քննադատությունա և ավելի շատ կողմնապահություն: Որպես Եվրոպայում ապրած մարդ և այնտեղի բեմերում որոշ փորձ ունեցած երգչուհի, կարող եմ ասել, որ այնտեղ գնահատվում է ԱՆԿԵՂԾ ՀԱՍԱՐԱԿԸ… միայն գլամուրով չես կարող այնտեղ շատ զարմացնել: Ճիշտա, գնահատում են, բայց այսօրվա դրությամբ Գոռի նման երգիչները կարող են ՀԱՂԹԱՆԱԿ տուն բերել: Հասարակ, Շիտակ, տաղանդավոր երգիչ, ով որ անկեղծ ձևով ուղիղ կապ է ստեղծում իր և լսողների միջև: Ես ավելի քան վստահ եմ, որ նա այս տարվա միակ ճիշտ ընտրությունն էր”:




Լրահոս