Երեվանում 40-ամյա կինը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի 40-ամյա Մարինա Բորիսովան, վարելով BMW մակնիշի 04 ԼՕ 554 համարանիշի ավտոմեքենան, Հարավ Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 34/5 շենքի դիմաց` “Լեոպարդ” խանութի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված վիճակում գտնվող Սարգիս Պետրոսյանին պատկանող Մերսեդես մակնիշի 33 PՏ 041 համարանիշի, որից հետո` Կարեն Բոյաջյանին պատկանող Մերսեդես մակնիշի 83 QՍ 888 համարանիշի եւ Սարգիս Փիլոյանին պատկանող Միցուբիշի մակնիշի 90 ԼՍ 011 համարանիշի ավտոմեքենաներին:  Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում  է, որ BMW-ի վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:




Լրահոս