Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ի հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Ալեքսան Աղավելյանի վարած “Մերսեդես” մակնիշի 33 ԼP 294 համարանիշի և Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած “Միցուբիշի Գրանդիս” մակնիշի 34 ՕP 204 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 հոգի: Այս պահին ոստիկանությունը պարզել է վիրավորներից երեքի ինքնությունը: Նրանք են՝ Իրանի Իսլամական հանրապետության Թավրիզ քաղաքի բնակիչներ 67-ամյա Ուզամբռելա Ռագեբի Աբդուլարը, 54-ամյա Գրիգոր Մնացականյանը, և Կապան քաղաքի բնակիչ Գոհար Միրզոյանը: Ոստիկանությունը պարզում է մնացած վիրավոր անձանց ինքնությունը: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս