Ռուսաստանում հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Գրիգոր Գ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2012 թ. փետրվարի 6-ից, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, հետախուզվում է ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից:




Լրահոս