Չնայած կուտակած պարտքերին և վարկերին` Հանրային ռադիոյի շենքում «գլամուր» նորամուծություններ են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային ռադիոյի շենքում «գլամուր» նորամուծություններ են: 4-րդ հարկից մինչեւ 1-ին հարկ ձգվող ապակեպատ հատվածն արդեն զարդարում են նորաոճ ցանցատիպ վարագույրները, որոնք, պարզվում է, բրենդային են, ձեռք են բերվել Իսպանիայից, հատուկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պատվերով: Սրանով նորամուծությունները Հանրային ռադիոյում չեն ավարտվում:

Պարզվում է՝ լայն թափով իրականացված վերանորոգումն ավարտվել է բացառապես ռադիոյի 2-րդ հարկում, որտեղ բազմում է Ռուբեն Ջաղինյանն իր աշխատակիցներով: Իսկ 3-րդ հարկը, որն ակնհայտորեն տարբերվում է 2-րդ հարկից, եւ այստեղ նստում է Արմեն Ամիրյանը, շարունակում է մնալ նույն ռետրո, համեստ ոճում: Այս ամենն առավել անտրամաբանական է Ջաղինյանի՝ Հանրայինի կուտակած պարտքերի ու վարկերի ֆոնին, ինչի մասին բազմիցս ենք գրել: Սա նման է իրավիճակին, երբ իրեն լավ տղա համարողը քնում է զոքանչի բացվող բազմոցին, բայց դրսում շրջում է թանկարժեք «Լեքսուսով»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս