Սերժ Սարգսյանը մեկնեց կիսատ թողած արձակուրդը շարունակելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը կրկին մեկնել է «կարճատեւ» արձակուրդ եւ Հայաստան կվերադառնա օգոստոսի 13-ին: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման արարողության մասնակցելուց հետո կրկին մեկնել է Շվեյցարիա՝ իր ընդհատված արձակուրդն այնտեղ շարունակելու համար: Նշվում է նաեւ, որ Սարգսյանն ինչ-որ ժամանակահատված հնարավոր է անցկացնի իր սիրելի Մոնակոյում, ուր ավանդաբար այցելում է իր «կարճատեւ» արձակուրդների ժամանակ:

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը փաստացի ոչ թե կարճատեւ, այլ լիարժեք արձակուրդ է անցկացնելու: Իսկ այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի նստավայրից խուսափում են ասել, որ նա երեքշաբաթյա արձակուրդ է մեկնում, թերեւս մեկ հանգամանքով է պայմանավորված. որպեսզի Հայաստանի բնակչության զայրույթը չշարժեն: Առանց այդ էլ մեր երկրում խնդիրներն օրեցօր ավելանում են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս