Վրաստանը կարող է մշտապես էժան լինել, քանի որ այնտեղի ճանապարհն ավելի գայթակղիչ է. Արտյոմ Մովսեսյանն` ավիացիայի ոլորտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաց երկնքի քաղաքականությունն ազատ դաշտ է ստեղծում ավիափոխադրողների համար, բայց այս պահին արդյունքը գոհացուցիչ չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոլորտի ներկայիս վիճակին, նման հայտարարություն արեց  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:

«Ավիացիայի ոլորտում այն փոփոխությունները, որոնք կառավարությունը հանձնարարել  էր կատարել, կատարվել է: Այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ էին կատարել ավիացիայի ոլորտում, նույնպես արված են: Խոսքը վերաբերում է ինստիտուցիոնալ փոփոխություններին»,-նշեց նա:

Այն դիտարկմանը, որ ավիաընկերությունները հեռանում են Հայաստանից, և գերադասում աշխատել Վրաստանում, Ա.Մովսեսյանը նշեց, որ բաց երկնքի քաղաքականությունը Վրաստանում վարվում է արդեն 10 տարի, իսկ ՀՀ-ում՝ միայն 2 տարի:

«Մեկն ասում է հեռանում եմ` վեց ամիս հետո ետ կգամ, մեկն ասում է հեռանում եմ` վերակազմավորում եմ կատարում: Վրաստանը կարող է մշտապես էժան լինել, քանի որ այնտեղի ճանապարհն ավելի գայթակղիչ է, բայց չի նշանակում, որ մենք պետք է համեմատենք դա: Բերենք մնացած հարևան երկրների հետ էլ համեմատենք», – հավելեց նա:

Նրա խոսքով, «Էյր Արմենիա»-ն հեռացավ, քանի որ չկարողացավ դիմանալ մրցակցությանը:




Լրահոս