Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահաջողակ գործարարների ցուցակը։ Ցուցակը գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդ՝ Բիլ Գեյթսը։ Նրա կարողությունը 2015-ին գնահատվել է 79,6 մլդ․ դոլար։
Ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը: Նրա կարողությունը կազմել է 50 մլդ․ ԱՄՆ դոլար։ Forbes-ի ցուցակի 3-րդ տեղում է Ջեֆ Բեզոսն, ում պատկանում է Amazon ընկերության բաժնետոմսերի 90%-ը:
Իր վարկանիշով չորրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը (41.2 մլրդ դոլար): Նշվածներից բացի, ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց տասնյակ է մտել Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը, Ջեկ Ման, Սթիվ Բալմերը, Լորեն Ջոբսը եւ Մայքլ Դելը։