ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ` ԲԱՆՏՈՒՄ
Մեքսիկայի Չետումալ քաղաքի բանտերից մեկի խցերի զննման ընթացքում ոստիկանները կոկորդիլոս են գտել, որին կալանավորները պահում էին որպես սովորական ընտանի կենդանի: Դա կալանավորների խցերից գտնված կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչը չէ. նրանք նաեւ կռվեցնելու համար 28 աքաղաղ են պահել: Իրավապահներն ազատ են արձակել վտանգավոր սողունին, եւ այժմ ճշտում են, թե այն ինչպես է հայտնվել բանտախցում: Ոստիկանները երբեք չէին մտածել, որ զենքի եւ թմրանյութի փոխարեն կոկորդիլոս եւ թռչուններ կգտնեն:

4,6 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ԱՄՆ-ում կայացած աճուրդի շրջանակներում 4,6 մլն դոլարով վաճառվել է կոմիքսների եւ հոլիվուդյան ֆիլմերի հայտնի հերոս «Բեթմեն»-ի լեգենդար ավտոմեքենան: 1966թ. արտադրության «Բեթմոբիլ»-ն աշխարհում ժամանցային ինդուստրիայի ամենահայտնի ու ճանաչված մեքենան է: Այն ներկված է մուգ կապույտ գույնով, եւ ամեն դռան վրա կա «Բեթմեն»-ի նշանը: Մեքենայի հեղինակն է հայտնի ավտոդիզայներ Ջորջ Բարիսը:

ՍՊԱՆՎԵԼ Է
Աբխազիայում սպանվել է օրենքով գող, Աստիկ Սուխումսկի մականունով Աստամուր Գուլիան, որը Մոսկվայում սպանված Դեդ Հասանի հակառակորդներից էր: Հունվարի 18-ին՝ ժամը 21:00-ին, Սուխում քաղաքի  Աքիրթավա փողոցում «Բասլա» ռեստորանից դուրս գալիս սպանել են Սուխումի բնակիչ, 1981թ. ծնված Աստամուր Գուլիային: Նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Սուխումի քաղաքային հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

ԶԻՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆ

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում 15-ամյա պատանին հրազենով սպանել է 5 մարդու, որոնցից 3-ը՝ երեխա: Սպանության զոհ են դարձել տեղի հայտնի քահանան եւ նրա ազգականները: Յուրաքանչյուր զոհի վրա պատանին կրակել է մի քանի անգամ:  Հանցագործության վայրում ոստիկանությունը մի քանի տեսակի զենք է հայտնաբերել: Հանցագործը ձերբակալվել է: Այժմ կատարվում է գործի հետաքննությունը, ճշտվում են դրդապատճառները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս