Հրապարակ. Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարծես փակուղի է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոտ երկու ամիս է՝ “Սիվիլիթաս” հիմնադրամի հիմնադիր նախագահ, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարծես փակուղի է մտել: “Հրապարակ”-ը գրում է, որ դադարել են այդ գործի շուրջ բարձրացված աղմուկն ու տարատեսակ շահարկումները: Երեկ թերթը փորձեց պրն. Օսկանյանից պարզել քրեական գործի ընթացքը, սակայն նրա գրասենյակից փոխանցեցին, որ Օսկանյանը չի ցանկանում մեկնաբանություն կամ հարցազրույց տալ այդ թեմայով: ԱԱԾ լրատվականից էլ, ի պատասխան հարցման, ասացին միայն, որ գործի քննությունն ընթացքի մեջ է: Սակայն, “Հրապարակ”-ի հավաստի տեղեկություններով, Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է, և առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ Օսկանյանի դեմ քրգործը հարուցվել էր անցած տարվա մայիսի 25-ին, իսկ հոկտեմբերի 2-ին, գլխավոր դատախազի միջնորդությամբ, նա զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Օսկանյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) համար՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Հիշեցնենք նաև, որ Օսկանյանն ԱԱԾ-ի կողմից իր դեմ հարուցված քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում:




Լրահոս