Ժողովուրդ. Հարկայինում շատերը գործազուրկ կդառնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ շատ շուտով Հայաստանի տաnբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, որը կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց “Ժողովուրդ”-ի տեղեկությունը՝ նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է. “Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներով՝ այն կվերաբերի 4-6 հարկային տեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի”: Այսպիսով ՀՀ-ում գործազուրկները կշատանան:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս