ՉԻ. Փարոսի տեսուչները դռնեդուռ են ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՉԻ” խմբագրությանն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում “Փարոս” սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաև այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, և այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ Սարգսյանին: Զանգահարող քաղաքացինեի հետ զրույցներից թերթի թղթակիցը պարզել է, որ ամեն տեսուչ ունի իր “անապահովների”, այսինքն` “Փարոս” սոցիալական ծառայությունից օգտվողների ցուցակը: Եվ հենց այց ցուցակներով էլ տեսուչները աշխատում են` որոշներին խաբելով, թե` եթե չընտրեն Սելժ Սարգսյանին, ապա իրենք կհաղորդեն վերադաս մարմնին, որի արդյունքում` նշված քաղաքացին արդեն դուրս կմնա “Փարոս” համակարգից:




Լրահոս