Ժողովուրդ. Ի՞նչ է լինում, երբ պրոֆեսիոնալներին փոխարինում են ուղղակի բարետեսներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին ԵԽԽՎ-ն դեմ է քվեարկել “Քաղաքական բանտարկյալները Ադրբեջանում” զեկույցին, որտեղ բավական կոշտ գնահատականներ են հնչեցվում Ադրբեջանում հետապնդումների կապակցությամբ: Այդ քվեարկությունից հետո ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ մեծ աղմուկ են բարձրացրել` ԵԽԽՎ-ին մեղադրելով ադրբեջանամետության մեջ: Մինչդեռ այս հարցում իր մեղավորությունն ունի նաև հայկական պատվիրակությունը, որը չի կարողացել հակաադրբեջանական լոբբինգ իրականացնել ԵԽԽՎ-ում` պատգամավորներին համոզելով այնուամենայնիվ կողմ քվեարկել դրան: Ահա թե ինչ հետևանքներ է ունենում, երբ իշխող նժդեհական կուսակցությունը ԵԽԽՎ պատվիրակությունում իր կողմից գործուղում է ոչ թե պրոֆեսիոնալ պատգամավորների, այլ ընդամենը բարետես, երիտասարդ ու անփորձ աղջնակների, ինչպիսիք Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանն են:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս