Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի “Գլենդել մեմորիալ” հիվանդանոցում 55 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա վիրահատության էր գնացել իր ոտքով, սակայն վիրահատությունից հետո ինչ-որ ցավեր էր ունեցել եu մահացել: Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդին՝ Մանուկը, որն ապրում է ԱՄՆ-ում, լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ տիկին Ֆլորայի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել, բայց թե ում են դատի տալու` հիվանդանոցին, թե բժիշկներին, դեռ պարզ չէ: Այժմ հայ փաստաբանը զբաղված է համապատասխան փաստաթղթերի հավաքմամբ, երբ դրանք պատրաստ լինեն, հայցը կներկայացնեն: Դատաբժշկական փորձաքննության արդյունքը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, այդ իսկ պատճառով էլ մինչեւ հիմա երգչուհու մահվան պատճառների մասին  պաշտոնական եզրակացությունը հրապարակված չէ:




Լրահոս