ՎԱԶ 21 06-ի վարորդը Արմավիրի ճանապարհին հայտնվել է ձորակում. կան վիրավորներ(ՖՈՏՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 56-ամյա խաչիկ Մանուկյանը, վարելով “ՎԱԶ 21 06” մակնիշի 33 VՍ 773 համարանիշի ավտոմեքենան, Շահումյան գյուղից դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կամրջի տակի ձորակում: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից մեկին այս պահին վիրահատում են: Ոստիկանությունը պարզում է վիրավոր անձանց ինքնությունը: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշները թերի են դրված, և եթե այն տեղադրողները որակյալ աշխատեին` ավտոմեքենան բախվելուց հետո չէր հայտնվի ձորակում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս