Հակասական տվյալներ` Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվողի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվողը 20-ամյա Մուշեղ Մխիթարյանն է: Կայքի տեղեկություններով, ձերբակալվածը հոսանքի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայի ակտիվ ցուցարարներից է եղել, բայց ոչ կազմակերպչական խմբից: Բացի այդ, նա «Յանուս» թատրոնի տնօրենն է:

11709719_130958670572383_6782991377713234433_n

Armlur.am-ը փորձեց հասկանալ, թե ով է իրականում սպանության մեջ կասկածվողը: Հայտնի դարձավ, որ «Յանուս» թատրոնի տնօրենի  անուն-ազգանունն իրականում Մխիթար Մուշեղյան է, ում հետ վերջերս հարցազրույց էր հրապարակել  «Ժողովուրդ» օրաթերթը:

Այս պահին «Յանուս» թատրոնի բոլոր հեռախոսահամարներն անջատված են և այլ որևէ տեղեկություն մեզ դեռևս ճշտել չհաջողվեց: Հավելենք, որ նա  ամուսնալուծված է և մեկ անչափահաս երեխա ունի: Նշենք, որ սոցիալական ցանցի իր էջում Մխիթարի ծննդյան թիվ նշված է 1982թ., այսինքն, նա 20 տարեկան լինել չի կարող, սակայն նշենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր, որ բերման ենթարկված երիտասարդը 20 տարեկան է:

Ի վերջո, ով է Անի Մաջնունյանին սպանողը. եղած տեղեկություններն իրոք հակասական են:




Լրահոս