
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. հունվարի 24-ի հրամանագրով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դատական դեպարտամենտը հրապարակել է նորանշանակ դատավորի կենսագրությունը, ըստ այդմ՝ 31 ամյա Վ.Մկրտչյանը ծնվել է Երևանում, սովորել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ամուսնացած է եւ ունի 3 երեխա։ Ունի աշխատանքային 9 տարվա ստաժ։
“Փաստինֆո”