Հունվարի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Դոնի-Ռոստով-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխել 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը 2011 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Արշակ Ա.-ն կալանավորված է:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ