Սպասվում են թույլ տեղումներ, ճանապարհներին` մերկասառույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 26-ի գիշերը արևմտյան շրջաններում, 30-ի ցերեկը հարավային շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` զգալի: 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավային 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում `15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 2-4, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով: Երևանում` հունվարի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 




Լրահոս