Հայկական շոու-բիզնեսը ներկայացնող երգչուհի Հռիփսիմե Նավասարդյանը` նույն ինքը Rippi-ն, ով հանրությանն առավել հայտնի է իր սկանդալային կերպարով, վերջին ժամանակահատվածում հեռացել էր Հայաստանից: Պարզվում է` երգչուհին տևական ժամանակ է, ինչ Մոսկվայում է բնակվում ու իր հիմնական գործունեությունն այնտեղ ծավալում: Rippi-ն այս օրերին Հայաստանում է: Նա եկել է հանգստանալու: Երգչուհին դեռ վերջնական չի որոշել` որտեղ է շարունակելու իր գործունեությունը` Երևանում, թե Մոսկվայում:
Armlur.am-ի զրուցակիցն իրեն համարում է մարդ, ով հանրությանը ներկայացնում է այն ինչն ինքն է ցանկանում, այլ ոչ թե հաճոյանում է հանրությանը: Rippi-ն վստահեցնում է, որ դիտավորյալ չի հայտնվում սկանդալային պատմությունների կենտրոնում: Նա, պարզապես, իր տեսահոլովակներում ինչ-որ մի կերպար ձևավորելուց հետո, հայտնվում է ուշադրության կենտրոնում:
Rippi-ին վերջին ժամանակահատվածում հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ բաժանվել է իր նշանածից: Երգչուհին կարծում է, որ ինքն ու իր նախկին ընտրյալը տարբեր մարդիկ են, ինչն էլ պատճառ հանդիսացավ նման որոշման համար: Այսօր Rippi-ին այլ նպատակներ ունի, որոնք ցանկանում է հերթով իրականացնել:
Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում