
Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 1970թ. անհետացած երկու լեռնագնացների մարմինները, հայտնում է BBC News-ը:
Ինչպես նշվում է, մասունքները հայտնաբերվել են ծովի մակարդակից 2.8 կմ բարձրության վրա՝ Մաթերհորն լեռան ստորոտին։ ԴՆԹ-ի արդյունքները ցույց են տվել, որ մարմինները պատկանում են Միչիո Օիկավեին և Մասայուկի Կոբայասին, ովքեր անհետ կորել էին 1970թ. օգոստոսից:
Gazeta.ru-ն նշում է, որ մասունքները հայտնաբերվել են ճապոնացի լեռնագնացների անհետանալու վայրից ոչ հեռու։ Ըստ փորձագետների՝ նրանց մահը վրա է հասել լեռնային սառույցների ակտիվ հալոցքից։