ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի սյունիքյան եռօրյա քարոզարշավին մասնակցում են նաեւ այլընտրանքային համարվող կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդի անդամներ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին մասնակցում է նաեւ հրազդանցի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանը: Բայց նա Սյունիք է մեկնել ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Երկրապահ» կամավորականների միության վարչության որոշմամբ:
Նկատենք, որ Մխիթար Հարությունյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ «անհատական դիրքորոշում» է արտահայտում: Նա եւս, ինչպես Սիսիանի, Գյումրու քաղաքապետերը, շեղվելով կուսակցության կայացրած դիրքորոշումից, բացահայտ սատարում է Սերժ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես նշել է Սամվել Բալասանյանը, նրանք բոլորն էլ իրենց դիրքորոշման մասին տեղեկացրել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:




Լրահոս