ՖՈՏՈ. Մոլորակի ամենասարսափելի անտառները, որտեղ տեղի են ունենում տարօրինակ դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտառը զարմանահրաշ և խորհրդավոր վայր է: Աշխարհում կան այնպիսի անտառներ, որոնք վախ են ներշնչում նույնիսկ ամենահամարձակ մարդկանց: Այդ անտառներում տեղի են ունենում տարօրինակ դեպքեր: Եվ այսպես…

1. Ինքնասպանությունների անտառ

Աոկիգահարան սարսափելի վայր է Ճապոնիայում: Այն անվանում են ինքնասպանության անտառ: Այն գտնվում է Հոնսյու կղզում: Այս վայրն իր մեջ ավելի քան կես դար «պահում է» ինքնասպան եղած մարդկանց մարմիններ: Ամեն տարի այստեղ հայտնաբերվում է 70-100 ինքնասպան եղած մարդու մարմին:

aokigahara

2. Անիծված անտառ

ԱՄՆ-ում գտնվող այս վայրը  տեղաբնակները անվանում են անիծված անտառ, քանի որ այնտեղ մարդիկ են անհետանում: Ականատեսները պատմում են, որ հաճախ այնտեղից տարօրինակ ձայներ են լսվում, ինչ-որ երևույթներ են տեղի ունենում: Որոշները նույնիսկ պնդում են, որ այնտեղ տեսել են չտեսնված կենդանիներ:

proklaytii-les

3. Ռադիոակտիվ անտառ

Այս անտառը գտնվում է Չեռնոբիլի մոտ: Այն իր գույնը փոխել է, քանի որ այնտեղ գնալով աճում են ռադիոակտիվ նյութերը: Չեռնոբիլի աղետից հետո` 1986 թվականին, դեռ երկար ժամանակ կարելի էր տեսնել վառվող կոճղերը: Մասնագետները պնդում են, որ անտառը մինչ այսօր համարվում է ռադիոակտիվ:

rijii-les

4. Գոռացող ուրվականների անտառ

Այս վայրը գտնվում է Անգլիայում: Տեղաբնակներն այն անվանում են ճչացող ուրվականների անտառ: Այն համարվում է ուրվականների «բնակավայր»: Նույնսիկ լեգենդներ են պտտվում, որ  XVIII դարում տեղի բնակիչները բռնել էին երկու ավազակ և նրանց կոտորել էին: Այդ օրվանից սկսած` նրանց հոգիները թափառում են այդ անտառում:

krichshii-les




Լրահոս