ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բա էլ ո՞ւմ պետք է սատարեր պարոն Բալասանյանը: Որպես Գյումրու քաղաքապետ եւ առհասարակ սպասելի էր, որ Սամվել Բալասանյանը պետք է սատարի Սերժ Սարգսյանին»:

Էդուարդ Շարմազանով yerkir.am

Վերջացավ: Շարմազանովն իր հեղինակավոր խոսքն ասաց. սա ՀՀԿ-ն է, սա Սերժ Սարգսյանն է եւ վերջ, «էս երկիրն էլ երկիր է»: Մնացած տարբերակներն ազատ ընտրության կոչ անողները միանգամից բացառում են. այլընտրանք չկա, վերացավ, եղած «այլընտրանքն» էլ ՀՀԿ-ամետ ու ՀՀԿ-ասեր օլիգարխներով լեցուն ուժեր ու անհատներ են: Ու այդքանից հետո «տրամաբանական» է, որ բոլորը պարտավոր են սատարել ՀՀԿ-ին, հատկապես քաղաքապետերը, գյուղապետերը, նրանց տեղակալները, տեղակալների տեղակալները, պետական հիմնարկների բոլոր աշխատողները, բոլորը եւ բոլորը: Ինչպես ասում են՝ ընդմիշտ ՀՀԿ:




Լրահոս