«Տոյոտա»-ն բախվել է մայթեզրին և շրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 7-ին, ժամը 07.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային և շրջվել:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս