ԴԵՍՊԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Այդ մասին իր բլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
«Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի՝ լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաեւ ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին, եւ որեւէ մեկին չեն աջակցում,-նշել է նա եւ հավելել,-ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցներն անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաեւ, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձեւը, եւ հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (Հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին, նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմնականում ընտրողների եւ ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչեւ 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը եւ բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով՝ մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար»:
Ըստ դեսպանի՝ տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրություններն արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը:
«Արդյո՞ք սա տեղի կունենա: Կողքից հետեւելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորեւ նշված երեք ոլորտներին:
Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության եւ կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու եւ որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ՝ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում…  
Հանրային ծառայողների ներգրավում…
Բողոքներին արդյունավետ արձագանքում…
Մենք իրոք անհամբերությամբ սպասում ենք ընտրարշավին եւ հուսով ենք, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլեւ գաղափարախոսությունների միջեւ»,-նշել է նա:




Լրահոս