Վթար՝ Առինջ-Ջրվեժ ճանապարհին. տուժածների վիճակը կայուն ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղից դեպի Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 03 TT 033 պ/հ (վարորդ` 1963 Ս. Ա., ) և «ԵրԱԶ» մակնիշի 65 US 332 պ/հ (վարորդ` 1963 թ. ծնված Ա. Ա.) ավտոմեքենաները:

Ավտոմեքենաների վարորդները, «ԵրԱԶ»-ի ուղևորներ՝ 1990 թ. ծնված Ս. Հ.-ը և 1984 թ. ծնված Ա. Ե.-ը տեղափոխվել  են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:n




Լրահոս