ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե հասարակության որ խավին է օրենքով հասնում պետպատվեր:

Ռուզաննա Եղիազարյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը:
Ներքոհիշյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների բուժօգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկ. աղքատության նպաստի համակարգում ընդգրկված 36.00 եւ ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ՝ 1-ին խմբի հաշմանդամներ, 2-րդ խմբի հաշմանդամներ, 3-րդ խմբի հաշմանդամներ, հաշմանդամ երեխաներ (մինչեւ 18 տ.), հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք, միածնող երեխաներ (մինչեւ 18 տ.), առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչեւ 18 տ.) եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տ.), բազմազավակ (մինչեւ 18 տ. 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ, ՀՀ պաշտպանության ժամանակ, նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ, բռնադատվածներ, բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ, հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչեւ 18 տ.):

շարունակելի
ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է ավելացնել, որ պետպատվեր հասնում է նաեւ այն մարդկանց, որոնք ունեն լավ ծանոթ պաշտոնյա, որն ընդամենը պետք է «վերեւից» զանգահարի:




Լրահոս