Քուչակ գյուղի սկզբնամասում մեքենաները բախվել են իրար. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 20.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես A180» մակնիշի 18 SU 632 պ/հ (վարորդ` 1972 թ. ծնված Վ. Մ.) և «ՎԱԶ 21-08» մակնիշի 35 SQ 555 պ/հ (վարորդ` 1978 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդը տեղափոխվել է Ապարանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:




Լրահոս