
Կանայք տղամարդկանցից ավելի շատ են տանջվում ռոմանտիկ հարաբերություններից, վեճերից: Սակայն, դրան հակառակ, ավելի շուտ են սթրեսից դուրս գալիս քան տղամարդիկ, հավատացնում են գիտնականները: Evolutionary Behavioral Sciences թերթի հոգեբանները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 5705 մարդ 96 երկրից: Նրանք կանանց և տղամարդկանց խնդրել են 10 բալանոց համակարգով գնահատել էմոցիոնալ և ֆիզիկական ցավը, որը նրանք զգում են բաժանումից հետո:
Պարզվել է, որ կանայք ավելի շատ են տանջվում հարաբերությունների ավարտից հետո, քան տղամարդիկ: Նրանց համար էմոցիոնալ ցավի միջին ցուցանիշը կազմել է 6,84, իսկ տղամարդկանց մոտ՝ 6,58:

Չնայած այս հանգամանքին՝ հոգեբանները հավատացնում են, որ կանայք սթրեսից ավելի շուտ են դուրս գալիս, քան տղամարդիկ և ավելի շուտ են մոռանում բաժանումը: Տղամարդիկ, ռոմանտիկ հարաբերություններից ստացած հարվածներից այդսպես էլ ուշքի չեն գալիս, վստահեցնում են հոգեբանները:
