Կանայք, որոնք փոխել են աշխարհը. առանց նրանց հայտնագործությունների հնարավոր չէ ապրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզագույն շքեղություններ, որոնք առօրյա կյանքը դարձնում են ավելի հեշտ…

Նոր սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն էլ պատկերացնում, թե ինչպիսին էր աշխարհը մի քանի տասնամյակ առաջ և թե ե՞րբ է ձևավորվել իրենց շուրջ առկա աշխարհը: Այս աշխարհի ձևավորման և այսօր առօրյա կյանքը դյուրացնելու հարցում կանանց ներդրումը զգալի է:

Այսօր ArmLur.am-ը կխոսի հայտնագործությունների մասին, որոնք արվել են կանանց կողմի:

Թղթե տոպրակ. հայտնագործվել է 1971 թվականին՝ Մարգըրեթ Նայթի կողմից, ով ստեղծել է թղթե տոպրակ արտադրող մեքենա:

Սուրճի թղթյա ֆիլտր. 1908 թվականին ստեղծել է գերմանացի Մելիթթա Բենզը, ում կողմից հիմնադրված «Մելիթթա» կազմակերպությունը գործում է առ այսօր և պատկանում իր ընտանիքին:

Մեքենայի դիմապակու խոզանակ. հայտնագործվել է ամերիկուհի Մարի Անդերսոնի կողմից՝ 1903 թվականին:

GPS-ի մոդելավորում. GPS համակարգի համար հիմք հանդիսացած մաթեմատիկական մոդելավորումը արվել է Գլադիս Ուեսթի կողմից, ով բազմաթիվ գրքերի հեղինակ է:

Գազով աշխատող կենտրոնական ջեռուցման համակարգ. հայտնագործվել է 1919 թվականին՝ աֆրո-ամերիկացի գյուտարար Ալիս Հ. Փարքերի կողմից:

Աման լվացող մեքենա. ստեղծել է ամերիկացի գյուտարար Ջոզեֆին Գերին Քոքրենը: Նախատիպը ստեղծվել է 1850 թվականին, իսկ արդեն այսօր գործածության մեջ գտնվող մեքենայացված տարբերակը՝ 1886 թվականին:

Համացանցային կապով ձայնի փոխանցման մեխանիզմ. այն ընկած է ZooM և Facetime զանգերի համակարգերի հիմքում: Հայտնագործել է Google-ի ճարտարագիտության գծով փոխնախագահ Մարիան Ռոջերս Քրոակը, ով հայտնագործությունների ավելի քան 200 արտոնագիր ունի: 2013 թվականից ներկայացված է Women in Technology միջազգային փառքի սրահում:

Զուգարանի թղթի հենակ. այն ստեղծել է աֆրո-ամերիկացի Մերի Քենները՝ 1982 թվականին: Այդ արտոնագրից բացի, Քենները արձանագրել է ևս 4 արտոնագիր:

Հաճախականության ցատկում. հեղինակը ԱՄՆ տեղափոխված ավստրիացի կինոդերասանուհի և գյուտարար Հեյդի Լամարն է: Հաճախականության ցատկման գյուտի հիման վրա ապագայում ի հայտ է գալիս Wi-Fi-ը:




Լրահոս