Անահիտ Բախշյանը՝ Արմեն Աշոտյանին. իրավունք ունե՞ք զրկել ուսանողներին շփվել նախագահի թեկնածուների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անահիտ Բախշյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Հարգելի պարոն Աշոտյան, ո՛չ “Կրթության մասին”, ո՛չ էլ “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքները չեն արգելում քաղաքական այնպիսի վճռորոշ իրադարձության ժամանակ, որպիսին ՀՀ նախագահական ընտրություններն են, թեկնածուների հանդիպումը ուսանողության հետ: Վերոնշյալ օրենքներն արգելում են քաղաքականացնել դասապրոցեսը, արգելում են ուսանողներին քարոզել բուհի կառավարման խորհրդի նախագահի, ռեկտորի կամ որևէ դասախոսի կուսակցությունն ու առավել ևս պարտադրել դառնալ այդ կուսակցությունների անդամ:
Դուք, քաղաքական առումով լինելով ակտիվ ուսանող, բուհի ուսխորհրդի նախագահ,որպես երիտասարդ նախարար Ձեր կենսագրությամբ նաև օրինակ երիտասարդների համար, ինչպե՞ս էիք մասնակցում երկրի քաղաքական այնպիսի կարևոր իրադարձությանը, որպիսին նախագահական ընտրություններն են: Դուք իրավունք ունե՞ք զրկել ուսանողներին շփվել նախագահի թեկնածուների հետ: Ուսանողները որտե՞ղ իրենց անհանգստացնող ու իրենց կողմնորոշող հարցերը պետք է տան թեկնածուներին, եթե ոչ՝ բուհ-ում հանդիպումների ժամանակ: Եթե արգելում եք այդ հանդիպումները, ապա երիտասարդների հետ Դո՛ւք հանդիպեք ու կիսվեք Ձեր փորձով: Իմ կարծիքով, որպես ԿԳ նախարար անձամբ պետք է շահագրգռված լինեք այդ հանդիպումներով ու ամեն ինչ անեք, որպեսզի երիտասարդներն անտարբեր քաղաքացիներ չլինեն, այլ իրենց գիտակից ընտրությամբ մեր Պետության ապագայի տերը դառնան”։




Լրահոս