
Ֆունյան քաղաքից 30-ամյա չինացի Լյան-Լյանը շուրջ 2000 դոլար արժողությամբ ամուսնական մատանու համար վճարել է 150 կգ մետաղադրամով: Տղամարդը գումարը բերել է հեծանվի վրա տեղադրված մեծ պայուսակով: ՉԺՀ բնակիչը կատարել է 20 տարի առաջ իր սիրելիին տված խոստումը, հայտնում է Asia One-ը:
Բանն այն է, որ 10 տարեկան հասակում Լյան Լյանը խոստացել է իր դասընկերուհուն, որ կմեծանա, գումար կվաստակի ու կամուսնանա նրա հետ: Այդ բոլոր տարիների ընթացքում չինացին համառորեն գնացել է դեպի իր նպատակը: Եվ վերջապես նրան դա հաջողվել է:
Լսելով տղամարդու պատմությունը՝ ոսկերչական խանութի աշխատակիցներն այնքան են հուզվել, որ համաձայնել են ընդունել մետաղադրամները: Դրանք հաշվելու համար վաճառողներից պահանջվել է կես օր: