Ֆրանսիայում Եվրահանձնաժողովի որոշումից հետո ոչնչացվել է 27 մլն մետաղադրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի դրամահատարանը ստիպված է եղել ոչնչացնել 27 միլիոն հատված մետաղադրամ այն ​​բանի պատճառով, որ Եվրահանձնաժողովը չի հաստատել դրանց նախնական առաջարկված դիզայնը, գրում է Lettre-ը։

«Էկոնոմիկայի նախարարի այցից առաջ Փարիզի դրամահատարանի ղեկավարը շտապել է բանվորներին հատել տալ 10, 20 և 50 եվրոցենտ անվանական արժեքով 27 միլիոն մետաղադրամ՝ նոր դիզայնով։ Եվրամիությունը հրաժարվել է հաստատել մետաղադրամի նոր դիզայնը։ Մի քանի տոննա եվրոցենտներ ի վերջո ոչնչացվել են»,- գրում է հրատարակությունը։

Ինչպես նշում է հրատարակությունը, մետաղադրամների դիզայնը ԵՄ-ի կողմից մերժման պատճառն այն էր, որ մետաղադրամների վրա ԵՄ անդամ երկրներին խորհրդանշող աստղերը վատ էին երևում։

Նշվում է, որ մետաղադրամների հապճեպ հատման պատճառով ֆինանսական կորուստները կարող են տատանվել 700 հազարից մինչև 1,2 միլիոն եվրո: Ինքը՝ Փարիզի դրամահատարանի ղեկավարը, սխալի մեղքը բարդում է ֆրանսիական պետության վրա։

Միաժամանակ, ֆրանսիական մայրաքաղաքի դրամահատարանը վստահեցնում է, որ դրանք բոլորը, առանց բացառության, կմշակվեն նոր մետաղադրամներ արտադրելու համար։




Լրահոս